Քաղաքականություն

«Ելք» խմբակցության պատգամավորը ռեյտինգային ընտրակարգի վերացումը համարում է քաղաքական դաշտի առողջացման գրավական

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթով առաջարկվող փոփոխություններով ռեյտինգային ընտրակարգի վերացումը Հայաստանի քաղաքական դաշտի առողջացան ամենակարևոր գրավականներից  է: ԱԺ  «Ելք»  խմբակցության անդամ  Հայկ Կոնջորյանը նման տեսակետ է հայտնել ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանն իր ելույթում:

«Ռեյտինգային համակարգի վերացումը Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման ամենակարևոր գրավականներից է: Ռեյտինգային համակարգը ոչնչացնում էր քաղաքական դիսկուրսի հնարավորությունը, քաղաքական ընտրության հնարավորությունը, քաղաքական ընտրությունն իջեցնում էր կենցաղային մակարդակի վրա: Մարդն ընտրում էր ոչ թե քաղաքական գաղափարախոսության, քաղաքական ծրագրի համար, այլ բարեկամական կապերի հիման վրա»,-ասել է Կոնջորյանը:

Նա նաև նկատել է, որ պատկերավոր է այն, որ քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը, իսկ ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը բացակա է ԱԺ դահլիճից: «Կարծում եմ՝ դրանով ֆիքսում են իրենց բացակայությունը քաղաքական  դաշտից»,- նշել է Կոնջորյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը, որ կոնսենսուս պետք է լինի, նա նշել է՝ կոնսենսուսը լինում է հակադիր կողմերի միջև, բայց քանի դեռ հակադիր կողմեր չկան, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *