12.10 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» տասն անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Նիստն ընթանում է թեժ մթնոլորտում։ Թեժ վիճաբանություն տեղի ունեցավ գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի և տուժող Ոստիկանության ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Խաչիկ Ավետիսյանի միջև։
Կյուրեղյանը նկատողություն ստացավ և տասը ժամով հեռացվել նիստի դահլիճից։
Պավլիկ Մանուկյանը Ավետեսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք տեղյակ է եղել ՊՊԾ գնում գտնված մարմնավաճառների ցուցակից, իսկ «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկն էլ հետաքրքրվեց արդյո՞ք տեղյակ է եղել, որ Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված մի երիտասարդի լուսանկար է եղել կախված զուգարանում։
Երկու հարցին էլ Ավետիսյանը պատասխանեց՝ «Ոչ»։
11.45 «Սասնա ծռեր»-ի համակիրները շարունակում են իրենց բողոքի ակցիան Երևան ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի դիմաց՝ պահանջելով «Սասնա ծռեր»-ի տասն անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկը։
Նշենք, որ ակցիային չեն մասնակցում կուսակցության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուքասզյանը: Նրանց բացակայությունը Դավիթ Եղիազարյանը բացատրեց աշխատանքային գրաֆիկի խիտ լինելու հանգամանքով՝ միաժամանակ նշելով, որ իրենց հավաքն ինքնաբուխ է։
11.00 «Սասնա ծռերը» և իրենց համակիրները «Ոչ սերժի դատարանին», «Անցումային արդարադատություն», «Ազատություն ապստամբներին» կոչերով ու պաստառներով Ստեփան Շահումյանի արձանի դիմացից քայլերթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն՝ պահանջելով նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյան արդար դատաքննության միակ միջոցը համարում է անցումային արդարադատությունը։ Այնուհետ երթը ուղղություն վերցրեց դեպիի գլխավոր դատախազություն՝ պահանջելով գլխավոր դատախազ Արտակ Դավթյանի հրաժարականը։շ
Գլխավոր դատախազության շենքի դիմացից ցուցարարները շարժվեցին դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որի շենքի դիմաց պահանջում էին խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։
«Սասնա ծռերը» և իրենց համակիրները ԲԴԽ-ից շարժվեցին դեպի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ այսօր կընթանա Սասնա Ծռերի դատավարությունը:
Ի դեպ այսօր «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Սմբատ Բարսեղյանի 26 ամյակն է ևայդ առթիվ հատուկ պաստառ էր պատրաստված՝ «Շնորհավոր ծնունդդ Սմբատ. ազատություն մեր հերոսին» գրառմամբ:
0 Մեկնաբանություն