ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 56, դեմ՝ 3 պատգամավոր: Օրինագծերի փաթեթը հաստատելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի ստորագրություն:
0 Մեկնաբանություն