Քաղաքականություն

«Ես խորհուրդ տվեցի Ադրբեջանի նախագահին չխոսել սպառնալիքների լեզվով»: Փաշինյանի հարցազրույցը РБК -ին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 25-ին վարչապետ Փաշինյանը հարցազրույց էր տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով՝ Փաշինյանն ասել էր, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանն ապակայունացնելու, այն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *