Քաղաքականություն

Եթե ձեր աշխատավարձը 200 -ից դառնա 400 հազար, ամեն օրը քաղաքացու օր կլիներ. Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացու օր նշելու որոշման շուրջ թեժ քննարկումների չեն մասնակցի՝ համարելով ավելորդ էներգիայի կորուստ։ Միեւնույն ժամանակ Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե իշխանությունը որոշել է, որ քաղաքացու օր պետք է նշվի, ուրեմն կնշվի, քանի որ նրանք 88 պատգամավոր ունեն ԱԺ-ում։

«Մենք սրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ «կողմ»-ի և «դեմ»-ի հետ կապված, մենք հատուկ կռիվ չեն տալու, որ այդպիսի օր չլինի, բայց հատուկ կռիվ չենք տալու նաև հակառակի համար։ Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա, մենք կռիվ ենք տալիս, որ երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն, մենք կռիվ ենք տալիս, որ երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որ մարդանց սոցիալական վիճակն ավելի պաշտպանված լինի, բարեփոխումներ լինեն, որ տնտեսական մրցակցությունը դրվի այն մակարդակի վրա, որ ապրանքներն էժանանան, այնպիսի բարեփոխումներ լինել, որ բանակը հենված լինի հզոր տնտեսության վրա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը թեև պնդում է, որ իրենք խմբակցությունում այս հարցի հետ կապված քննարկում չեն ունեցել, դիրքորոշում չունեն, միևնույն է, կարծում է, որ կառավարությունը լավ կաներ մարդկանց կյանքը բարելավելով քաղաքացու օրը տոն դարձներ։ «Մարդկանց կյանքը լավացնելով պետք է արձանագրվեր քաղաքացու տոն։ Հիմա, եթե ձեր աշխատավարձը 200 -ից դառնա 400 հազար, հաստատ ամեն օրը քաղաքացու օր կլիներ։ Հետևաբար, պետք է կենտրոնանալ նման բաների վրա, այսինքն՝ չկենտրոնանալ այնպիսի հանգամանքների վրա, որոնք մարդու կյանքում բան չեն փոխելու»,-շեշտեց պատգամավորը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *