Քաղաքականություն

Եթե ծառայած չլինեի, չէի լինի այն, ինչ այսօր կամ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ազգայի ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում, լրագրողների հետ զրուցում անդրադարձավ պետական աշխատողների ստացած պարգևավճարներին։ Ըստ նրա՝ պետք է վերանայել պարգևավճար տալու գործընթացը։

«Որոշ դեպքերում պետական աշխատավարձերը ներառում են նաև պարգևավճարներ։ Մարմիններ կան, որ 3 ամիսը մեկ, մարմիններ կան 1 տարին մեկ անգամ են ստանում և սա ներառված է աշխատանքային ֆոնդի մեջ։ Կարծում եմ հանրության բացասական արձագանքն այն  պատճառով էր, որ մարդիկ շատ կարճ ժամանակ էին աշխատել և աշխատաբաշխական թվերով պարգևավճարներ էին ստացել։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը։ Պետք է վերանայել չափորոշիչները, և հասկանալ, թե որ դեպքում ինչ չափորոշիչների կիրառմամբ է տրվելու պարգևավճար կամ ընդհանրապես այդ պարգևավճարի գումարը ներառել աշխատավարձի մեջ»։

Անդրադառնալով  Հայոց բանակի օրվան,  Մարուքյանը տեսակետ հայտնեց, որ բանակ պետք է գնան հայրենասիրությունից դրդված։ Ըստ նրա՝ բանակը չպետք է սանկցիա լինի քաղաքացու համար։

«Ես ծառայել եմ բանակում, հպարտ եմ դրա համար, և եթե հետ եմ նայում և մտածում, ապա  այդ 2 տարին. եթե ծառայած չլինեի, ես չէի լինի այն, ինչ որ ես այսօր կամ։ Մենք պետք է  օրինակ ծառայենք։ Պետական  բարձրաստիճան ծառայողները, եթե իրենք չեն ծառայել, իրենց երեխաներին գոնե պետք է ուղարկեն բանակ։ Բանակը չպիտի լինի գյուղացիաբանվորական բանակ, պետքէ  գնան նաև միջին ու հարուստ խավի ներկայացուցիչները, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *