Ավարտվել է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու քվեարկությունը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն այդ նպատակով այսօր արտահերթ նիստ էր հրավիրել:
Գաղտնի քվեարկության 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Գագիկ Ծառուկյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Քվերակությանը մասնակցել են միայն իշխանական խմբակցության պատգամավորները: Հիշեցնենք՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հանդես էր եկել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ԱԺ-ն այժմ քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագիրը
Տեսանյութը՝ Tert.am_ի
0 Մեկնաբանություն