«Իմ քայլ»-ի պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է.
«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»:
Նույն սոցիալական ցանցում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ, առաջին՝ աշխատանքից ազատման դիմում գրել, 2-րդ՝ դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:
0 Մեկնաբանություն