Քաղաքականություն

Համաներման օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)

ԱԺ այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին հարցն էր։ Այլ կերպ ասած՝ քննարկվում էր համաներման նախագիծը։

Մինչ լիագումար նիստում ներկայացվելը նախագիծն արժանացել է ԱԺ իրավական փորձաքննության վարչության և Պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացություններին։

Հարցի հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է։

Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա, իսկ մահճակալների թիվ կազմում է 5346:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կա 644 դատապարտյալ և կալանավոր, այն դեպքում, երբ ընդհանուր տեղերի քանակը 780 է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղերի քանակը 339 է, իսկ դատապարտյալների քանակը՝ 155»։

Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ համաներման նպատակը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելը չէ, այլ այն հումանիտար ակտ է:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաեւ համաներման կիրառման շրջանակը:

72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ համաներման օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Վաղը ժամը 11-ին կկազմակերպվի հարցի 2-րդ ընթերցմամբ քննարկումը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *