Մի նախաձեռնություն էլ պիտի անենք ՀՌԱՀ-ի ապօրինությունների, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի մասին, որի ստեղծողների թեթև ձեռքով փակվեցին հեռուստաընկերություններ, իսկ մարզերում ազատ կապուղիներ ունենալով՝ օրենքում ներառեցին՝ «Յուրաքանչյուր մարզում 1 թվային հեռուստածրագիր» հակաժողովրդական դրույթը, իսկ այդ մեկ հեռուստածրագրի հեռարձակողին որոշում էր ՀՀԿ-ական վերնախավը:
8 տարի շարունակ լրագրողական կազմակերպությունները, 10 մարզային հեռուստաընկերությունները, միաջազգային կազմակերպություններն աղաղակում էին, օրենսդրական փոփոխությունների փաթեթեներ առաջարկում, սակայն ԱԺ մեծամասնությունը հանցագործ լռությամբ շարունակում էր արհամարհել խնդրի առկայությունը:
Թվայնացումը ժողովրդավարական երկրներում նպաստեց բազմազանության ,ազատ խոսքի արտահայտմանը, սակայն Հայաստանում այն Դամոկլյան սրի պես կախվեց մեր գլխին... 10 մարզային հեռուստաընկերություններից 5-ը դադարեցրել են գործունեությունը, որովհետև անալոգային հեռարձակումը օրեցօր նվազեցնում է լսարանը, իսկ անալոգային լիցենզիաների անժամկետ երկարացումը մարդասիրության քողի տակ դանդաղ մահվան է տանում մեդիա դաշտում կայացած մարզային հեռուստաընկերություններին:
Ավելորդ է խոսել նաև գովզադի մասին, որը մեկ կենտրոնից տարածվում է իրենց հեռուստաընկերությունների միջև, իսկ տեղական գովազդի 95 տոկոսը գնում է ՀՀԿ-ական ալիքին:
Օր առաջ պիտի գողոնը վերադարձվի պետությանը, ամբողջությամբ փոխվի ՀՌԱՀ կազմը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը և պիտի կազմակերպվեն բաց, թափանցիկ մրցույթներ, որին մասնակցելու իրավունքից պիտի զրկվեն ՀՀԿ-ական օլիգարխների, հեռուստատեսության անվան տակ ստեղծված քարոզչական խմբավորումները...
0 Մեկնաբանություն