Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումով պայմանավորված: Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ», – ասվում է հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն