Բաքուն ու Երևանն սկսել են գերիների փոխանակումը՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Այս մասին, հղում անելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովին, հաղորդել է Ռիա Նովոստի գործակալությունը: Փոխանակման պայմանավորվածությունը ձեռք է բերվել միջազգային կառույցների և ռուս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Ֆեյսբուքի իր էջում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրել է. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»:
0 Մեկնաբանություն