Քաղաքականություն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է. ՄՆԱՑ ԱԶԳԱՅԻՆԸ

Երկրորդ աշխարհամարտում ռուսական տերության «փառապանծ» հաղթանակի առթիվ այօր արգելափակվեց դիմամատյանի էջս: Ինձնից առաջ մի քանի ընդդիմախոսների էջերն էին փակել: Ճիշտ են արել, ճիշտ են անում: Ինչո՞ւ պիտի թողնեն` փչացնենք իրենց տոնը: Ինչո՞ւ պիտի թույլ տան` ոչ միայն գեորգևյան ժապավենները քննադատենք, այլև համաշխարհային չարիքներից մեկի պիղծ կերպարը չհանդուրժելու մեր գրառումները տարածենք: Միայն թե տեղեկացնեմ, որ Սերժի օրոք տասնապատիկ խիստ է եղել քննադատությունս, բայց նրա ժամանակներում ոչ մի անգամ էջս չի փակվել:  Հանդուրժողություն տարփողող վարչապետի շրջանում` դեկտեմբերյան ընտրությունից այս կողմ, կես տարի էլ հանդուրժում չեղավ:

            Թավիշ եմ ասե՜լ...

            Երևանի սրտում` Հաղթանակի զբոսայգում, թավշակոլոլ վարչապետս հանդուրժում է ժամանակի մարշալ-գեներալների նկարների տակ զուտ ռուսերեն գրված ազգանունները, և նրանց մեջ, ո՜վ երկինք, գենարլիսիմուսի տիտղոսով եզակի ճիվաղի չգոյության անվավեր ճանաչումը, Հայոց աշխարհը բռնաբարած դևի վերագոյավորումը` «СТАЛИН»...

            Ի՞նչ անուն տամ հավասարը չունեցող այս ստրկությանը: Նույնիսկ խորհրդային տարիներին` 1955-ից հետո, արգելված է եղել դրա նկարի հրապարակումը: Այս ո՞ւր հասցրիք մեզ. սա՞ էր հեղափոխությունը, հեղափոխություն դեպի 37 թի՞վ: Է՛, մի քիչ էլ դենը գնայիք` թալեաթի, էնվերի, ջեմալի, աթաթուրքի նկարներն էլ դնեիք: Ի՞նչ տարբերություն:

            Տեղս չեմ գտնում: Ներսումս, հայհոյանքից զատ, բան չի մնացել:

            Մեզ մնաց մեր իրակա՛ն, ոչ սարքովի ոգորումը, մեր ազատագրական ընդվզումը և դրա հիմամբ` ազգային հեղափոխությունը...  

           Դավիթ Գյուլզադյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *