Քաղաքականություն

Հայաստանում քաղաքական կորոնավիրուս է տարածվում (տեսանյութ)

«Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»

«Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նաև 2018թ.-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից»,- այսօր, պարետատան նիստից հետո կայացած ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

«Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի` քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետեւ իրենք ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ կորոնավիրուսի համատեքստում ընդունված է խոսել պատերազմական հռետորաբանությամբ:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *