Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը պատրաստվում է դեկտեմբերի 24-ի կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքի բոլոր մուտքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին ասաց ՀՅԴ կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Վաղը ժամը 11:00-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020թ. վերջին նիստը: Դիմում եմ բոլորին՝ վաղը, առավոտյան ժամը 10-ից շրջափակել ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից»,- ասել է Մանուկյանը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել էր համահայկական դասադուլ և գործադուլ:
0 Մեկնաբանություն