Քաղաքականություն

Հայտնի է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման օրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը` փետրվարի 12-ին կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովի նիստ հրավիրելու մասին:

Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և ուղարկել խորհրդարանի քննարկմանը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *