Քաղաքականություն

«Հենց ուզեցել ենք հարց տալ, եկել ծեծե՞լ են բազկաթոռի վրա, չէ լուրջ, ըտենց բա՞ն են ասել». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին լրագրողները փոխանցեցին ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքերն այն մասին, որ իրենք այնպես չի, որ անհանդուրժող են, ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն են ունեցել հնչեցնել իրենց հարցերը ու ստանալ հանգամանալից պատասխան: Մարուքյանն արձագանքեց. «Այսինքն, նոր Հայաստանը նրանով է լավը, որ կարողացել ենք հարցե՞ր տալ, նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, հենց ուզեցել ենք հարց տալ, եկել ծեծե՞լ են բազկաթոռի վրա, չէ լուրջ, ըտենց բա՞ն են ասել: Եղե՞լ է դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարցեր տա էստեղ, եթե դա պրոգրես է արձանագրվում, ես ապշած եմ»: Լենա Նազարյանը նաեւ ասել էր, որ ընդդիմությունը ազատորեն կարողացավ դեմ քվեարկել կառավարության ծրագրին՝ առանց կաշկանդվելու: Մարուքյանը արձագանքեց՝ «Ի՞նչ պետք է անեին, թեւերներս կապելու էին, չթողնեի՞ն դեմ քվեարկեինք: Եթե դրանք են պրոգրես արձանագրվում, ես ցավում եմ: Խի «Ժառանգությունը» չէ՞ր կարողանում դեմ քվեարկեր, ՀԱԿ-ը չէ՞ր կարողանում, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, «Արդարություն դաշինքը» չէ՞ր կարողանում դեմ քվեարկել, էլի հե՞տ գնամ»: 
Նյութը`«Առավոտ»-ի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *