Քաղաքականություն

Հեռուստաբանավեճ․ Արամ Խաչատրյան («Իմ քայլը» դաշինք) և Դավիթ Հակոբյան («Բարգավաճ Հայաստան»)

«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել  Արամ Խաչատրյանի («Իմ քայլը» դաշինք) և Դավիթ Հակոբյանի («Բարգավաճ Հայաստան») հետ։ Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քարոզարշավի հետ կապված ինչ դժգոհություններ ու առարկություններ կան, պարոն Հակոբյանը պատասխանեց, որ քարոզարշավը բավականին հաջող է ընթանում, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել թե Վանաձոր համայնքում, թե այլ քաղաքներում, գյուղական համայնքներում։ Նրա խոսքով՝ քարոզարշավի հետ կապված խոչընդոտները հիմնականում կապված են ժամանակ առ ժամանակ վատթարացող եղանակային պայմանների հետ, երբ հանդիպումները բակային պայմանններում այդքան էլ մարդաշատ չեն լինում։ Իսկ ինչ մնում է քարոզարշավի ազատ և հավասար պայմաններին, ապա ըստ պարոն Հակոբյանի՝ որոշ ռեյտինգային թեկնածուների պաստառներն ու նրանց հատկացված գովազդային վահանակները մյուսների համեմատ ավելի շատ են․ այս առումով հետագայում օրենսդրական որոշակի փոփոխությունների կարիք կա, որ բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար լինեն։

Պարոն Խաչատրյանն ասաց, որ քարոզարշավն ընթանում է իր բնական հունով, իրենք շփվում են ժողովրդի հետ և ներկայացնում իրենց ծրագիրը։ Նա կարևորեց մի հանգամանք ևս․ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը շատ լավ են գրված, ու կարևոր է, որ մարդիկ որոշում կայացնելուց առաջ տեսնեն՝ այդ քաղաքական ուժը ինչ քաղաքական հետագիծ ունի, ինչ ճանապարհ է անցել։ Իսկ գովազդային վահանակների բաշխման խնդրով նա նշեց, որ օրենքով սահմանված կարգով կազմակերպությունները հայտ են ներկայացնում ԿԸՀ, և դրանք համամասնորեն բաժանվում են կուսակցությունների կամ դաշինքների միջև։ Քաղաքական ուժերը որպես սուբյեկտ իրենք իրենց թեկնածուների միջև պիտի բաժանեն վահանակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *