Քաղաքականություն

Հեռուստաբանավեճ․ Տարոն Սիմոնյան («Լուսավոր Հայաստան») և Տիգրան Ուլիխանյան («Իմ քայլը» դաշինք)

«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու անկուսակցական Տարոն Սիմոնյանի և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու Տիգրան Ուլիխանյանի հետ։

Հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչու պիտի ընտրի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և նրա կողմից առաջադրված թեկնածուին, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ ընտրողների հետ շփվելիս առաջին հերթին կոչ են անում կատարել բովանդակային ընտրություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, փաստորեն, անկախությունից հետո բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ հայ ընտրողը կարողանա լիարժեք ազատորեն կատարել իր ընտրությունը և այդ ընտրությունը պետք է խարսխի հենց բովանդակային հետազոտության վրա, տեսնի՝ ինչ թեկնածուներ կան, կուսակցությունը ծրագրային ինչ դրույթներ է ներկայացնում, ինչ խնդիրներ է առաջ բերում և այդ խնդիրների լուծման ինչ մեխանիզմներ է առաջարկում։ Իսկ թե ռեյտինգային թեկնածուներից ում պիտի նախապատվությունը տա ընտրողը, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցում իրենք լիբերալ են ․ ներկայացնում են իրենց կենսագրական տվյալները, անցած ճանապարհն ու գիտելիքները, առկա խնդիրների լուծման համար ունեցած հնարավորությունները, և թողնում են, որ ընտրողն ինքը որոշի՝ նախապատվությունն ում կտա։

Պարոն Ուլիխանյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում իրենք կոչ են անում քվե տալ «Իմ քայլը» դաշինքին, ոչ թե որևէ կոնկրետ թեկնածուի։ Նա կոչ արեց ընտրողներին քվեարկել խղճի թելադրանքով՝ ճանաչելով բոլոր թեկնածուներին, իմանալով նրանց բովանդակությունն ու հնարավորությունները, որպեսզի այդ մարդիկ ապագա վարչապետի համար լինեն բովանդակային ու պատասխանատու աջակիցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *