Քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչապետի հետ փակ հանդիպման առաջարկ է արել

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի տեղեկացմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկ է եղել: Նա այս առիթով մանրամասնեց. «Պարոն Փաշինյանի հետ մեր խմբակցությունը նախաձեռնել է հանդիպում փակ ձևաչափով՝ ամենայն մանրամասնությամբ քննարկելու՝ ինչ է քննարկվել Վիեննայում, քանի որ ԱԺ-ն, լինելով խորհրդարանական դիվանագիտության կրողն ու իրականացնողը, պետք է ամենայն մանրամասնությամբ իմանա, նույնիսկ այն, ինչ հրապարակման ենթակա չէ: Դեռ համաձայնություն չի ձեռք բերվել, բայց կրկնում եմ, որևէ ֆորմատով ԱԺ-ն պետք է  իմանա այդ ամենը»: Գևորգ Գորգիսյանը նշեց՝ միգուցե դա կարող է լինել ԱԺ փակ նիստի ձևաչափով, բայց որևէ կերպ դա պետք է քննարկվի: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *