Վիեննայում քիչ առաջ ավարտված ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին առաջին գնահատականը Նիկոլ Փաշինյանը տվել է TACC գործակալության թղթակցի հարցին ի պատասխան: ՀՀ վարչապետը հանդիպումը գնահատել է նորմալ, այնուհետ մեքենայով մեկնել՝ սահմանափակվելով միայն «Հանդիպումը նորմալ է անցել» գնահատականով:
Հիշեցնենք, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևել 3 ժամ 15 րոպե:
Հանդիպումն անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մասնակցում էին նաև միջնորդներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:
0 Մեկնաբանություն