Քաղաքականություն

Հիասթափեցնեմ Շարմազանովին․ ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում․ Էդմոն Մարուքյան

«ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ լինի ընդդիմություն: ՀՀԿ-ն կարող է լինել արտախորհրդարանական ընդդիմություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը դրանում շատ առողջ բան է տեսնում:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա Մարուքյանը կարծում է, որ պետք չէ շտապել. քաղաքացին կորոշի, թե ով որքան ձայն է ստանալու. «Քաղաքացին կորոշի՝ ով կլինի ընդդիմություն, ով կլինի իշխանություն: Դա Շարմազանովը չի որոշում»:

Հակադարձելով Շարմազանովի հայտարարության այն հատվածին, թե 7 ամսվա ընթացքում «Ելք»-ը ոչ մի անգամ կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին չի քննադատել, Մարուքյանը նկատել է. «Նախ՝ սխալ է ասում՝ երբ պետք է եղել, քննադատել ենք: Բացի այդ, 7 ամսվա ընթացքում երկիրը եղել է կրիզիսի կառավարման մեջ, և այո՛, մենք աջակցել ենք, որ հանկարծ հեղափոխությունը չտապալվի, և որևէ սաբոտաժ տեղի չունենա»:

Մարուքյանը վերջում Շարմազանովին հիշեցրել է նրա իսկ խոսքերը. «Երբ ապրում ես ապակյա տնակում, քար մի գլորի մյուսի վրա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *