Քաղաքականություն

Հինգ նախարարություն առանց գլուխ թողնելը Սահմանադրության խախտում է․ Էդ. Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր մտահոգությունն է հայտնում Սահմանադրության պահանջի ու դրա չկատարման հետևանքների շուրջ` կապված հինգ նախարարությունների հետ, որոնց համար վարչապետն ընտրվելուց հետո` հինգօրյա ժամկետում նախագահին չի ներկայացրել նախարարի թեկնածուների անուններ:

«Կառավարության ձևավորումը սպեցիֆիկ գործընթաց է, և դա այլ մարմինների նման չի: Սահմանադրությունն այստեղ հաստատ է. ըստ Սահմանադրության` վարչապետի նշանակումից հետո` հինգօրյա ժամկետում վարչապետը նախագահին պետք է ներկայացնի կառավարության անդամների թեկնածուներին: Նախագահը կարող է նշանակել նախարարներին, իսկ եթե համաձայն չի, կարող է դիմել Սահմանադրական դատարան: Վարչապետը նախագահին ներկայացրել է 12 թեկնածու, մինչդեռ գործող օրենքով մենք ունենք 17 նախարարություն: Մյուս հինգ նախարարությունների համար առաջին տեղակալները դարձել են նախարարների պաշտոնակատարներ: Հիմա մենք ունենք 5 նախարարություններ, որոնք չունեն «գլուխ», «անգլուխ» մարմիններ են` օդում կախված, և պարզ չէ նրանց ճակատագիրը: Մյուս տասներկու նախարարները և վարչապետն ու փոխվարչապետը արդեն երդվել են նախագահականում, ինչը նշանակում է,, որ դրանով պետական կառավարման համակարգը խեղվում է»,- ասում է Մարուքյանը:

Մանրամասն` «Ազատություն TV»-ի տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *