Հրատապ ասուլիս ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում․ ՈՒՂԻՂ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը անդրադարձել է այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանք ներխուժած մի խումբ ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են Սոթքի հանքի տարածք, չնայած ՊՆ-ն ու վարչապետի խոսնակը հերքում էին: Հավելենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ պնդում էր, թե խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել՝ նշելով,
«Ինձ հասած տեղեկություններով, այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճաում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին։ Դրանով չբավարարվելով թշնամին հասել է ոսկու հանք և 1 ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։
Հ.Գ. Թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ տարածք եղբայրական խաղապահների ներկայության պայմաններում»:
0 Մեկնաբանություն