Ժողովրդի կարծիքը լավագույնս բնոշորում են ընտրությունները՝ դրանք լինեն հերթական, թե արտահերթ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նա նշեց, որ սխալներ գործել են նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Այո՛, եղել են սխալներ, ես ի տարբերություն մեր թիմի անդամների, կասեմ, որ եղել են»,-ասաց նա: Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո բոլորն են ընդունում, պարտվել են, և ոչ մեկը չի ասում, որ հաղթել են:
«Մենք շատ ավելի լավ ենք գիտակցում մեր սխալները»,-ասաց նա և նշեց, որ համաձայն է, որ ոչ միայն դպրոց չպետք է փակվի, այլև ծննդատուն:
0 Մեկնաբանություն