Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքին 88 մանդատ, ԲՀԿ-ին 26, «Լուսավոր Հայաստանին»՝ 18․ ԿԸՀ (տեսանյութ)

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 16-ին ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց, ընտրություններին  մասնակցած կուսակցությունների  և դաշինքների՝ կողմ քվեարկությունների պատկերը հետևյալն է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-59 083 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-8514 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն-48 816 ընտրող կամ 3.88%

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք-  884 864 ընտրող կամ 70.42%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-  80 047 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն-6458 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 4121 ընտրող կամ 0.33%

«Մենք» կուսակցությունների դաշինք- 25 176 ընտրող կամ 2 %

«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 393 ընտրող կամ 0.99%

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- 22 868 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-  103 801 ընտրող կամ 8.26 %

Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 591 հազար 276,  քվեարկությանը մասնակցել է  1,261,105 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը:

 ԿԸՀ-ը բաշխել է ԱԺ մանդատները

Եվ այսպես, ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ։

88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։

Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։

Դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։

Տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայան»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *