Քաղաքականություն

Ինչո՞ւ ՍԴ դատավորների հետ հանդիպում չի կազմակերպվել. Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ)

«Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց գնալով ոնց որ ավելի վատ ա լինում»,- ասում է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ՍԴ դատավորների հետ չհանդիպելու վերաբերյալ այսօր իր մտահոգությունն է հայտնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Ինչու՞ չի կազմակերպվել ՍԴ դատավորների հետ հանդիպում․ ինչպե՞ս էր լինում, որ նախկինում միշտ կազմակերպվում էր հանդիպում ցանկացած մարմնի ղեկավար պաշտոնյայի հետ կամ երբ թեկնածություն էր առաջադրվում, թեկնածուները հանդիպում էին ֆրակցիայի հետ»,-  նշեց նա։

Արարատ Միրզոյանը հայտնել է, որ որևէ նախաձեռնություն հանդիպման համար չի եղել․ «Ցավոք սրտի,հավանաբար որևէ իմպերատիվ ընթացակարգ չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու։ Իսկ կողմերը չեն հայտնել ցանկություն հանդիպելու»,- ասել է Աժ նախագահը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ամենը համեմատելով նախկինի հետ, ցույց է տալիս, որ անցնում ենք վատ փորձի, քանի որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում էր թեկնածուների տեսլականը, պատգամավորները կարողանում էին հարցեր տալ ու դա լավ պրակտիկա էր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *