Քաղաքականություն

Ջալալ Հարությունյանը 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից և ամբուլատոր բուժումը (պլանային այցեր-խմբ) կշարունակի»,- ասել է Ալթունյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *