Քաղաքականություն

«Կառավարության ողջ կազմի հրաժարական, սա ակնհայտ է»․Միքայել Մելքումյան (տեսանյութ)

«Այլևս անհնար է, որ այս կառավարությունը կարողանա դա անել։ Միանշանակ արձանագրված է համընդհանուր կառավարության ամբողջ կազմի հրաժարական, սա ակնհայտ է»,- «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկմանն ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով տնտեսական վիճակի բարելավման հարցին։

Ըստ պատգամավորի՝ փակվել են 10-յակ 1000-ավոր աշխատատեղեր, իսկ երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասում է, որ այս կամ այն ոլորտներում ձախողումներ են եղել, դրան հետևում է ոչ թե բանավեճ, բովանդակային քննարկում, այլ՝ հաշվեհարդարի լեզվով, ոչ քաղաքական, վարչական, կոշտ ճնշում։

«Շատ դանդաղ է այն ֆորմատը, որ վարչապետը հավաքում է ինչ-որ մարդկանց՝ նախարարներ, տարբեր ոլորտի տնտեսական գործիչներ, այլ գործիչներ, քննարկում են, կառավարությունը կարող չէ։ Ինչքան քննարկում են, այնքան վիճակը վատանում է»,- ընդգծել է նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *