Քաղաքականություն

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հանել կրեդիտավորման պայմանագրերի ներքին եւ վերին շեմերը՝ համապատասխանաբար 100 հազար դրամ եւ 10 մլն դրամ:

Նախագծի զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում են ձեռնպահ մնալ այս փոփոխություններից, քանի որ 10 մլն դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա սահմանափակման իմաստն այն է, որ 10 մլն դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն եւ հիմնականում ունեն առեւտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակներ։

Բացի այդ, ստորին շեմը հանելու վերաբերյալ Կառավարությունում արդեն իսկ քննարկվում է մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Ըստ նախարարի՝ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *