Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակը պետք չէ տարին մեկ անգամ փոխել:
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում.
«Մենք առաջիկայում կքննարկենք և կվերլուծենք Ոստիկանության և Ազգային անվտագության ծառայության աշխատանքի արդյունավետությունը այս կառուցակարգում: Ինքս էլ ոստիկանության և ԱԱԾ-ի գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց նաև չեմ համարում, որ ամեն տարին մեկ պետք է կարգավիճակ փոխենք»:
Վարչապետը հավելեց, որ այս փուլում առաջնահերթ են համարում միայն կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը.
«Այս փոփոխությունները որոշակի սթրեսներ են պարունակում և մենք պետք է մեր սթրեսները ճիշտ դոզավորենք, որպեսզի պետական կառավարման համակարգը խառնաշփոթի չվերածվի»:
Կառավարությունը Ոստիկանությանը և ԱԱԾ-ին կանդրադառնա հետագայում:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակվում են Կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները։ Առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից դարձնելով 12-ը;
0 Մեկնաբանություն