Կառավարության նիստին քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված պահուստային միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հարցը։
«Հասանելի կդարձնի մեր երկրի համար մոտավորապես 315 մլն. դոլարի փոխառու միջոցներ, որից մոտ 35 մլն. դոլարը հասանելի կլինի արդեն 3-րդ վերանայման արդյունքում․ նախատեսվում է, որ կիրականացվի աշնանը»,- համաձայնագրի բովանդակության մասով ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Որոշումն ընդունվել է։ Նախագիծը նախ պետք է գնա Սահմանադրական դատարան, որից հետո՝ Ազգային ժողով։
Բացի այս, վարչապետ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են հակաճգնաժամային նպատակներով մոտ 550.000 ֆիզիկական անձի 682 մլրդ. դրամի վարկի գծով պարտավորությունները, 45 մլրդ. դրամ վարկային արձակուրդներ են ձևակերպել և 17400 իրավաբանական անձի 640 մլրդ. դրամի վարկի գծով 57 մլրդ. դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ տրամադրել։
0 Մեկնաբանություն