Սերժ Սարգսյանին դուր չի եկել, որ մի քանի օրը մամուլը մատնանշում է, որ ինքը քիչ է հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին։
«Երեկվանից լրատվամիջոցները տարածում են տեղեկություն, թե ողջ ընթացքում ես ունեցել եմ ընդամենը 2 մամուլի ասուլիս։ Իհարկե դա իրականությանը չի համապատասխանում»,- նշել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա տեղին չի համարում համեմատությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, պարբերաբար օգտագործում է այս կամ այն լրատվական հարթակը՝ ԼՂ-ի խնդիրը բարձրաձայնելու և ներկայացնելու համար․
«Ձեզ թվո՞ւմ է ես ոչմի հարցազրույցներ չեմ տվել։ Եթե Դուք նկատի ունեք, թե BBC-ին պիտի այդպիսի հարցազրույց տայի, նախ կարծում եմ, որ իմ անգլերենը թույլ չի տալիս այդ թեմաներով խոսելու և երկրորդ ես դրա անհրաժեշտությունը չեմ գտնում»։
Նրա խոսքով ինքը ուղիղ 30 տարի գտնվել է բոլոր իրադարձությունների կենտրոնում և ողջ ընթացքում չի չարաշահել խոսելու իր իրավունքը, բայց նաև չի զրկել իրեն այդ իրավունքից․ «Յուրաքանչյուր ղեկավար ունի իր աշխատելու ձևը։ Միգուցե ավելի ճիշտ էր քիչ աշխատել՝ շատ ներկայացնելու համար, քան շատ աշխատել ու քիչ ներկայացնել»։
0 Մեկնաբանություն