Քաղաքականություն

ԿԸՀ Է ԴԻՄԵԼ 11 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Արմեն Սմբատյանը:

Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել.

 «Իմ քայլը» «Մենք»  դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ,  «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ:

Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *