Քաղաքականություն

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2010 տեղամասերի նախնական տվյալները

ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 48 811 ընտրող կամ  3.89%

«Իմ քայլը» դաշինք- 884 456 ընտրող կամ  70.43 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6456 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 4122 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք- 25 174 ընտրող, 2. 00%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 389 ընտրող, 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 862 ընտրող, 1.82 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27 %

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *