Քաղաքականություն

«կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա` ավելացնելով.

«Թեպետ քվեարկությունը գաղտնի է, բայց ես կարող եմ ձեզ ասել` կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ` դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ, ստանան իրենց պատասխանը։ Սա իր անձնական որոշումն է»: Արդյոք միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար.

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, թե այս պահին որտեղ են, առհասարակ, եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որևէ մեկը մասնակից է եղել այս ամենին, և այս ամենը իրականությանը համապատասխանում է, որովհետև ԱԱԾ-ն էլ անմեղության կանխավարկածի մասին ծանուցում է տարածել, այս տեսանկյունից բոլորը պետք է պատասխան տան»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *