Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացումներ, որոնցով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել։
ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ՀՀ առողջապահության փոխանախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառյություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։
0 Մեկնաբանություն