ՀՅԴ Բյուրոն, ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ, հայտարարել է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր «հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից և այդ ընթացքում չեն գործել կուսակցության դեմ»։
«Ա1+»-ը կապ հաստատեց նախկին դաշնակցական գործիչ Աղվան Վարդանյանի հետ՝ պարզելու՝ վերջինս արդյոք մտածո՞ւմ է Դաշնակցության շարքեր վերադարձի մասին։
Մեր հարցադրմանն ի պատասխան Վարդանյանն արձագանքեց, որ այդ մասին դեռ չի մտածել։
Վարդանյանը, հիշեցնենք, Դաշնակցության շարքերից հեռացվեց 2018 թվականի մայիսի 4-ին, երբ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ չմասնակցեց քվեարկությանը, թեև Դաշնակցություն խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:
Վարդանյանը Դաշնակցության շարքերից հեռացվելուց մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
0 Մեկնաբանություն