Քաղաքականություն

Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ նախագահի տեղակալներ (տեսանյութ)

Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահներ:

Քվեարկության արդյունքների համաձայն, Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկել է 109 պատգամավոր, նրա թեկնածությանը դեմ է եղել 20 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:

Լենա Նազարյանին կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ՝ 3: 3 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

ԲՀԿ խմբակցությունից Վահե Էնֆիաջյանին, որպես ԱԺ երրորդ փոխնախագահ՝ կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Իսկ Թանդիլյանին կողմ է քվեարկել 19 թեկնածու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *