Քաղաքականություն

ԼՀԿ-ը կմիանա ԲՀԿ-ին, եթե հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ-ի ներկայացուցիչը(տեսանյութ)

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողներին ասել է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին իրենք ավելի վաղ են հայտնել, ուստի ԲՀԿ-ին կմիանան պայմանով՝ եթե հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ-ի ներկայացուցիչը:

«Երբ ես ասում էի, որ խորհրդարանը, միգուցե, քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, ես դրա մեջ ասել եմ նաև, որ պետք է դիտարկել նաև նպատակահարմարության հարցը, որովհետև ցանկացած հանձնաժողով, որը ձևավորվում է, Դոնթի բանաձևով քաղաքական մեծամասնությունը այդտեղ ունի ձայների մեծամասնություն»:

Մարուքյանը հայտնել է, որ իրենց կուսակցությունը այս ողջ ընթացքում իրականացրել է մոնիթորինգ:

Հիշեցնենք՝ ԲՀԿ խմբակցությունն այսօր հայտարարել էր կորոնավիրուսի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին և կոչ արել ԼՀԿ-ին՝ միանալ իրենց նախաձեռնությանը:

Մարուքյանը հայտնել է, որ եթե միանան նախաձեռնությանը, հանձնաժողովը ձևավորվելու է սեպտեմբերին: Ինչ վերաբերում է հավաքների ազատության հետ կապված ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ այդ հարցով ինքը դիմել է վարչապետին.«Եթե բողոքը ճնշում ես ու պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա, հետևաբար՝ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր ունեցած բողոքը կարողանա արտահայտել»:

Մարուքյանը կարծիք է հայտնել, որ ՍԴ-ին դիմել պետք է վերջնական միջոցները սպառելուց հետո միայն, մինչդեռ այսօր ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկն անվավեր ճանաչելու վերաբերյալ նիստ.

«Մենք կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել և հարցը դնել այդ նիստի օրակարգում»:

Մարուքյանն ասել է, որ քննիչ հանձնաժողովի օրակարգում պետք է լինեն կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր հարցերը՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, դավադրական, տեղեկատվական, իրավունքների սահմանափակման, որոնք քննարկման առարկա են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *