ԱԺ «ԼՀԿ» խմբակցությունը կառավարության ծրագրի հետ կապված իր նախագիծն ունի եւ այն կներկայացնի։ Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կներկայացնի իր տեսլականը՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագրի հետ կապված։ «Գրեթե ավարտել ենք, մեր ներկայացված կառուցվածքն իր մեջ ունի և օպտիմալացում ՝ կառավարության ուռճացված որոշման հետ կապված, և խորհրդարանական վերահսկողություն, այսինքն՝ չի մնում որևէ մարմին, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս կլինի»,- ասաց նա։
Մարուքյանը կողմ է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի դիտարկմանը, որ նախարարություն լինելու պարագայում ԱԱԾ տնօրեն ու Ոստիկանապետը կլինեն քաղաքական պաշտոնյաներ, Մարուքյանն ասաց, որ ․ Վարչապետին ենթակա մարմինները փոխվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ «Նրանք չեն կարող քաղաքականացվել մի դեպքում, եթե լինեն խորհդարանական վերահսկողության ներքո»։
0 Մեկնաբանություն