Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ Հայաստան վերադառնալու ամենաշատ դիմումները ուղղակի և անուղղակի ստացել են Ռուսաստանից:
«Մենք գիտենք, որ կան կուտակումներ Ռուսաստանում, մի քանի հարյուր հայ տարհանվել է Հայաստան, բայց մանավանդ Հարավային Ռուսաստանում կան մեծ թվով հայեր, ովքեր ուզում են վերադառնալ Հայաստան, բայց միջոց չունեն»:«Ա1+»-ի հարցին, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ 135 քաղաքացի հրաժարվել է դեսպանության տրամադրած սնունդից և հյուրատներ տեղափոխվելու առաջարկից, տեղյա՞կ է՝ ինչու են նման քայլի դիմել, ի՞նչ լուծում է նրանց առաջարկվելու, Սինանյանն արձագանքեց, որ քաղաքացիների քայլերից տեղյակ չէ, բայց չվերթները, որոնք կազմակերպվել են, արդեն ցույց են տալիս, թե ինչ ջանքեր է գործադրում ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ։
Սակայն, նրա խոսքով, հնարավորություններն անսահմանափակ չեն․ այնուամենայնիվ Սինանյանը վստահություն հայտնեց, որ հայերին հայրենիք վերադարձնելու գործընթացըշարունակական է լինելու:
Ինչ վերաբերում է աշխարհում կորոնավիրուսով վարկված հայերի թվին, Սինանյանն ասում է՝ վարակվածները շատ են, բայց հստակ թվեր չկան, որովհետև իրավիճակը շատ հեղհեղուկ է:
«Լուրջ կասկածներ ունեմ, որ ամենաշատ վարակվածները Ռուսաստանում են»:
Մանրամասն՝ այստեղ
0 Մեկնաբանություն