Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգը, եթե նախորդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք՝ 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկվի». Էդմոն Մարուքյան

«Երեւանի ավագանու ընտրություններից հետո մեծ փոփոխություններ եղել են, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել են ՀՀԿ-ն, ԲՀԿ- ն ու ՀՅԴ-ն, իսկ այդ նախագծի դեմն առել ենք մենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որտեղ ԼՀԿ-ն անցողիկ շեմն էլ չէր անցել, իսկ 2-րդ ուժը ԲՀԿ-ն էր: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ խորհրդարանական ընտրությունները պետք չէ համեմատել Երեւանի ավագանու ընտրությունների հետ, քանի որ այն այլ տրամաբանությամբ էր. «Ավագանու ընտրություններին հռետորաբանությունը տարբեր էր, վերջին հաշվով ունեցանք նաև սև ու սպիտակի պատմությունը, աշխատում էր համամասնական ընտրության տրամաբանությունը եւ այլն։ Հիմա, կարծում եմ, որ ավելի գաղափարական ու ապագային միտված ընտրություններ ենք ունենալու, իսկ ավագանու ընտրությունը նրա մասին էր՝ պե՞տք է խորհրդարանը լուծարվի, թե՞՝ ոչ։ ԼՀԿ ռեյտինգը , եթե այդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկի, հետեւաբար, եթե այդ ընտրության ժամանակ 3-րդ ուժն է, ապա հիմա 2-րդը կլինի»: Հարցին՝ 2017 -ին «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ընտրության «Ելք» դաշինքով, Երեւանի ավագանուն ընտրությանը «Լույս» դաշինքով, եւ սա առաջին համապետական ընտրությունն է, որ առանձին եք մասնակցելու, սա օգո՞ւտ էր ձեզ՝ Մարուքյանը պատասխանել է. «Նախկին ընտրություններում քաղաքական միավորները հասկացել են, որ եթե առանձին քաղաքական միավորներով շարժվեն առաջ ընդդեմ Հանրապետական ռեժիմի, ունենալու են ֆիասկո։ Սրա գիտակցումը բերեց նրան, որ ստեղծվեց «Ելք» դաշինքը, որի համար բոլորս հպարտ ենք։ Այն ժամանակ պետք էր համախմբվել, իսկ հիմա չկա ռեժիմ, չկա համախմբման կարիք, հետեւաբար ցանկացած ֆորմատ, որը մենք կստեղծեինք, լինելու էր արհեստական։ ԼՀ-ն ու մյուս բոլոր ուժերը հիմա բացառիկ շանս ունեն, ինչո՞ւ չօգտվեն։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա ասեմ՝ շատ կարճ ժամանակում իմացանք, որ «Ելք»-ի մեր գործընկերը ցանկանում է առանձին մասնակցել, եւ որոշեցինք ստեղծել նոր բրենդ»։

Նյութը՝ «Առավոտ»-ի։ 
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *