Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության օպտիմալացմանը

«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է կառավարության օպտիմալացմանը, և նման օրենսդրական նախաձեռնության դեպքում խմբակցությունը դեմ է արտահայտվելու դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարության օպտիմալացման մասին դեռ նախագիծ չկա, սակայն եթե լինի, մենք դեմ ենք դրան: Այն, ինչ չէր  կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին»,-ասել է Մարուքյանը:

Անդրադառնալով տեսակետին, թե խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ, Մարուքյանն ասել է, որ բոլոր այն պնդումները, թե ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք են, իսկ պնդումները, թե «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմություն չի կարող լինել՝ քաղաքական անհեռատեսության արդյունք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *