Քաղաքականություն

Լուսավոր Հայաստան խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Մասնավորապես՝

– ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված

– որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները

– ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյոք կառավարությունը պատրա՞ստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ

– ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը

– և, վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին։

Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *