Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խմբակցության անդամների հետ հանդիպման:
Այս մասին փետրվարի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման»,- նշել է Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը հավելել է, որ հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցեն հանդիպման ավարտին։
0 Մեկնաբանություն