Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստանը» խոստանում է կառուցել երազանքի Հայաստան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը մեկնարկել է Նոր Նորքից՝ Գայի արձանի մոտից: Ընտրողների հետ այսօր հանդիպել են  պատգամավորի թեկնածուներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը։

Մանե Թանդիլյանը, դիմելով քաղաքացիներին, ասալ է, որ ընտրություն պետք է կատարվի հնի եւ նորի միջեւ:

«Սիրելի հայրենակիցներ, այսօր պաշտոնապես սկսվում է դեկտեմբերի 9-ին տեղի ուենալիք  ԱԺ քարոզարշավը: Մենք միշտ եղել ենք հասանելի, այսօր դուք ունեք հնարավորություն ձեր ձայնը, ձեր վստահության քվեն տալու «Լուսավոր Հայասատան» կուսակցությանը, որով մենք կկարողանանք էլ ավելի բարձր հարթակներից ու ամբիոններից հնչեցնել ձեր խնդիրները»:

Մանե Թանդիլյանը հիշեցրել է, որ  Հայաստանում իրողություն է փոխվել եւ միասին պետք է սկսել կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել ենք:

«Հետհեղափոխական առաջին ընտրություներին դուք պատմական առաքելություն ունեք՝ ձեւավորելու այն քաղաքական ուժերին, ովքեր այսուհետ կառուցելու են Հայաստանը՝ դարձնելով այն երազանքի պետություն:

Մեր առաքելությունն է մարդը․ մեզ համար մարդը գերակա արժեք է, մեզ համար մարդու պատիվը, արժանապատվությունն ու բարեկացությունը այն սկզբունքներն են, որով մենք կերտելու ենք մեր պետությունը»,- ասել է Թանդիլյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *