«Լուսավոր Հայաստանի» համար ԲՀԿ առաջնորդի հայտարարություններում հնչած որեւէ նոր թեզ, որևէ նորություն չկար, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել,-այս մասին հունիսի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը
«Երբ ԱԺ-ում մեզ վրա հարձակում տեղի ունեցավ, քաղաքական մշակույթը տապալվեց, մենք հայտարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է, որ լինելու է հաջորդ իշխանությունը: Հետևաբար կոնսոլիդացիայի կենտրոնը նաև տեսնում է ԼՀԿ-ն: Մենք այն ուժն ենք, որին չես կարող որեւէ կերպ ահաբեկել, վախեցնել քրեական գործերով, ապօրինի գույքով, թալանով, կաշառքով, կոռուպցիայով:
Փորձեցին տարբեր ձևի, բամբասանքի մակարդակով խոսել ինչ-որ կապերի մասին, որը զավեշտալի է, և խոսում է տվյալ անձի որակի մասին, երբ հնչեցնում է փեսայական կապերի մասին: Սա ուղղակի անթույլատրելի է:
Ես այստեղ տեսնում եմ քաղաքական ուժի գործիքակազմ, որ երբ որևէ մեկը քննադատում է իրենց իշխանությունը, ապա կարելի է օգտագործել տարբեր գործիքակազմ, այդ թվում և՝ մինչ այդ խոշոր սեփականատեր հայտարարածից վերածել քրեական հանցագործի: Սպառնալու միջոցով նման քաղաքական օրակարգերին արձագանքելը ուղղակի չգիտեմ՝ ինչ աղերս ունի նոր Հայաստանի հետ: Մենք դա տեսել ենք և դիմակայել ենք: «Լուսավոր Հայաստանը» առողջ և կարող ուժերի կոնսոլիդացման կենտրոն կարող է լինել»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե կառավարությունը պետք է 100 %-ով հեռանա և կոչին՝ միավորվելու, Մանե Թանդիլյանն ասել է.«Ես նախ չգիտեմ, թե ինչ նկատի ունի պարոն Ծառուկյանը, երբ ասում է կառավարությունը պետք է 100 %-ով հեռանա: Կարծում են՝ նախ պետք է նա մեկնաբանի, թե ինչ նկատի ունի: Մենք նոր օրակարգ չենք լսել: «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, որով շարժվում է»:
Մանե Թանդիլյանն ասել է, որ իրենք համագործակցելիս սև ու սպիտակի խնդիր չեն դրել և չեն դնելու:
Տեսանյութը՝ News.am_ի
0 Մեկնաբանություն