Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը։
Մինչ այդ Մանե Գևորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
Ավելի վաղ՝ Մանե Գևորգյանը ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն էր:
Մանե Գևորգյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ուսանել նաև Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։
Հիշեցնենք՝ վարչապետի նախորդ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա հունվարի 9-ին։
0 Մեկնաբանություն