Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն այսօր հրաժեշտ տվեց նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ոլորտում ցուցաբերած նվիրումի, ջանքի և սրտացավ աշխատանքի համար։
«Անցած 6 ամիսներին աշխատելով միասին, մենք բոլորով՝ պաշտոնյաներից մինչև առաջին քայլերը կատարող սոցիալական աշխատող, փորձեցինք ստեղծել աշխատանքային այն մթնոլորտը, որը նախարարության ցանկացած աշխատակցի կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իր կարևորագույն աշխատանքին։ Դուք ոլորտի շարժիչ ուժն եք և միայն դուք կարող եք օգնել ձեր ղեկավարներին կատարել ճիշտ քայլեր և ընդունել ճիշտ որոշումներ։
Նախարարները կգան ու կգնան, բայց հենց դուք, լինելով այստեղ, ավելի մեծ պատասխանատվություն եք կրում այդ շարժիչի ամենօրյա անխափան աշխատանքի համար։ Շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ և հետաքրքիր համագործակցության համար։ Վստահ եմ, որ այստեղ ստացած իմ փորձառությունն ու պետական համակարգի մասին նոր գիտելիքը կօգնեն ինձ անհամեմատ ավելի արդյունավետ գործել ի շահ մեր ժողովրդի և պետության։ Շնորհակալ եմ»,- նշել է Մանե Թանդիլյանը։
0 Մեկնաբանություն